Jump to content

Անդրեյ Պարխոմենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Պարխոմենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1971(1971-12-27) (52 տարեկան)
Ծննդավայր Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան և կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոլոս (Նիկոպոլ) 2 (0)
1989-1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Չեռնոմորեց (Օդեսա) 0 (0)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ (Օդեսա) 24 (0)
1992 Ռուսաստան Թերեք 19 (0)
1993 Ուկրաինա Տավրիա 3 (0)
1993-1994 Ուկրաինա ՍԿ Օդեսսա 33 (4)
1994 Ուկրաինա Պոդոլիե 20 (1)
1995-1996 Ուկրաինա Նիվա (Տերնոպոլ) 42 (1)
1996-1998 Ուկրաինա ՍԿԱ Լոտտո]] 26 (2)
1998 Ուկրաինա Չեռնոմորեց 19 (0)
1999 Բուլղարիա Բոտև (Վրացա) ? (16)
2000 Մոլդովա Շերիֆ 10 (0)
2001 Մոլդովա Տիլիգուլ 4 (0)
2001 Մոլդովա Տիրասպոլ 5 (0)
2002 Մոլդովա Ագրո 9 (1)
2003 Ուկրաինա Իվան
2004 Ուկրաինա Զակարպատիե 1 (0)
2004-2005 Ուկրաինա Պալմիրա 22 (1)
2005-2008 Ռուսաստան Սախալին 44 (1)
Մարզչական կարիերա
2003 Ուկրաինա Իվան
2007 Ռուսաստան Սախալին
2008 Ռուսաստան Սախալին
2009-2011 Ուկրաինա Դնեստր (Օվիդիոպոլ)
2011-2013 Ուկրաինա Օդեսա
2014-2015 Ռուսաստան Սախալին մարզիչ
2015 Ռուսաստան Սախալին
2015-մ․հ․ Ուկրաինա Բալկաններ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Վիկտորովիչ Պարխոմենկո (ուկրաիներեն՝ Андрій Вікторович Пархоменко, դեկտեմբերի 27, 1971(1971-12-27), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան, մարզիչ։

Օդեսայի ֆուտբոլի սան է։ Առաջին մարզիչները եղել են Ալեքսանդր Ռոզենշտրաուխն ու Պյոտր Ռուսանովը։ 1988 թվականին 2 խաղ է անցկացրել Նիկոպոլի «Կոլոսի» կազմում Տյումենի «Գեոլոգի» և Պերմի «Զվեզդայի» դեմ։ 1989 թվականին տեղափոխվել է Օդեսայի «Չեռնոմորեց», որտեղ միայն մեկ խաղ է անցկացրել Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ գավաթի խաղարկությունում (1:1)[1]։ 1991 թվականին խաղացել է Օդեսայի ԲՄԱ ակումբում։ 1992 թվականին պայմանագիր է կնքել «Թերեքի» հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից և վերադարձել Ուկրաինա, որտեղ պաշտպանել է «Տավրիայի», «ՍԿ Օդեսայի», «Պոդոլիայի», «ՍԿԱ-Լոտո», «Չեռնոմորեցի» գույները։ 1999 թվականին համալրել է բուլղարական «Բոտև» ակումբի շարքերը։ 2000-2002 թվականներին Մոլդովայում խաղացել է «Շերիֆում», «Տիլիգուլում», «Տիրասպոլում», «Ագրոյում», որից հետո վերադարձել է Ուկրաինա՝ «Իվան» ակումբ։ 2004 թվականի մարտի 16-ին «Զակարպատիեի» կազմում մասնակցել է «Նիկոլաևի» դեմ միակ խաղին (3:1)։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է «Պալմիրա»։ 2005 թվականից հանդես է եկել «Սախալինում», որտեղ ավարտել է կարիերան 2008 թվականին։

2003 թվականին ղեկավարել է «Իվան» ֆուտբոլային ակումբը։ Ճանաչվել է սիրողական թիմերի Ուկրաինայի լավագույն մարզիչ[2]։ 2007 և 2008 թվականներին եղել է «Սախալինի» գլխավոր մարզիչը։

2008 թվականից գլխավորել է «Դնեստրը» և «Օդեսան»։ 2012/13 թվականի մրցաշրջանում Օդեսայի մարզի ակումբների գլխավոր մարզիչների համար ռեկորդ է սահմանել Ուկրաինայի առաջին լիգայում պաշտոնական խաղերի քանակով․ «Դնեստրը» և «Օդեսա» ֆուտբոլային ակումբը ղեկավարել է առաջնության ընդհանուր առմամբ 147 օրացուցային խաղ (80+67)՝ առաջ անցնելով 15 տարի առաջ առաջատար Սերգեյ Մարուսինից, որը «Օդեսա» ֆուտբոլային ակումբը ղեկավարել է առաջին 129 պաշտոնական խաղերում։

2014 թվականին վերադարձել է «Սախալինի» մարզչական շտաբ և 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կատարել է թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները։ 2015 թվականից մարզել է «Բալկաններ» ակումբը։ Նա դարձել է Ուկրաինայի առաջին մարզիչը, որ կարողացել է իր թիմը հասցնել երկու անընդմեջ չեմպիոնական տիտղոսների սիրողական լիգայում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր - 1999/00
  • Ուկրաինայի առաջին լիգայի հաղթող - 2003/04
  • Ուկրաինայի չեմպիոն սիրողական թիմերի շրջանում - 2015, 2016
  • Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից սիրողական թիմերի շրջանում - 2015

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Նատալիա։ Ունի երկու որդին՝ Կոնստանտին և Վադիմ[3]։ Եղբայրը՝ Դմիտրին, նախկինում եղել է հայտնի ֆուտբոլիստ, իսկ հետո դարձել է «Բալկաններ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Братский тандем Пархоменко
  2. «Андрей Пархоменко: Помню уроки Бескова и Лобановского». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Братья Пархоменко: «Киевское „Динамо" — это сказочная страна»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պարխոմենկո» հոդվածին։